Այսօր տեղի ունեցած համատեղ ասուլիսում քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հարց է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին, թե արդյոք այն հարցադրումները, որ Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու օգտվել Լևոն Տեր–Պետրոսյանի ռեսուրսից, ինչը կչեզոքացնի ներիշխանական մրցակցության հնարավոր զարգացումները, չե՞ն նշանակում, որ նախագահը չափազանց թույլ է։ Հարցին ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանել է.
–Բոլոր ժամանակներում հենց Սերժ Սարգսյանի ռեսուրսներից են այդ երկու թիմերն օգտվել։ Սերժ Սարգսյանի ռեսուրսն այնքան է բավարար, որ ինքը կարող է ընտրվել լեգիտիմ ճանապարհով։
–Հենց այսօրվա Հանրապետականի հնաբնակները Սերժ Սարգսյանի գլուխն էին պահանջում 2000–ի մարտին,–հակադարձել է Հ. Հովհաննիսյանը։
–Կան հնաբնակներ, ովքեր արթուն են, ովքեր քնած են, տեղյակ են, տեղյակ չեն,–ասել է Հովհաննես Սահակյանը։
Հանրապետականում կան հնաբնակներ, ովքեր քնա՞ծ են

7or.am