Լրահոս

28.09.2011 14:10


Հմայակ Հովհաննիսյան. «Ժողովուրդն ինչ–որ մեկի ոտքից կապած շնիկ չէ»

Հմայակ Հովհաննիսյան. «Ժողովուրդն ինչ–որ մեկի ոտքից կապած շնիկ չէ»

Անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը՝ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասել է, որ իշխանությունն առավելագույն օգուտներ է քաղել այդ երկխոսությունից։

-Իշխանությունն ազատ արձակեց քաղբանտարկյալներին, երբ իրեն էր ձեռնտու, այսինքն՝ ԵԽԽՎ–ի նիստում Սերժ Սարգսյանի ելույթից առաջ, և այն կարծիքը, թե քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին՝ ընդառաջելով ՀԱԿ–ի պահանջներին, ինքնախաբեություն է,–նկատել է բանախոսը՝ ավելացնելով, որ ՀԱԿ–ը սխալ հաշվարկ էր արել։

Անդրադառնալով ՀԱԿ–ի հանրահավաքին՝ քաղաքագետը նշել է.

–Ժողովուրդն ինչ–որ մեկի ոտքից կապած շնիկ չէ, որ երբ ուզենաս, ասես «ֆու», երբ ուզենաս, ասես «ֆաս»։ Ժողովուրդը խաղալիք չէ։ Այս երկխոսությունը ժողովրդի մոտ վստահություն չի վայելում։ Երբ Լևոն Տեր–Պետրոսյանի շուրջ մարդկանց բավական զանգված էր հավաքվում, նրանք չէին ակնկալում երկխոսություն իշխանության հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը