Կարծիք

03.02.2023 15:59


Ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք․ Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է

Ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք․ Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է
Արցախում մեկ շաբաթ առաջ դիմավորեցինք մեր դպրոցահասակ երեխաներին, որոնց տունդարձի ճանապարհը փակել են ալիևն ու / Նիկոլ-ը: ՈՎՔԵՐ, ՉՆԱՅԱԾ ՄԹԻ Ու ՑՐՏԻ ՄԵՋ ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈւԹՅՈւՆՆԵՐՆ ԵՆ ԿԱՏԱՐՈւՄ, ԹԵՐԻ ԵՆ ՍՆՎՈւՄ, ԲԱՅՑ ՓԱՅԼՈւՄ ԵՆ ԱՉՈւԿՆԵՐԸ, որովհետև ԻՐԵՆՑ ՏԱՆՆ ԵՆ, ՄԱՅՐԻԿՆԵՐԻ ԳՐԿՈւՄ, ԻՐԵՆՑ ԱՐՑԱԽՈւՄ: Զարմանու՞մ եք, երբ աշխարհը «չի պատժում» ադրբեջանին, «չի բացում» Արցախի ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ: Զարմանու՞մ եք, զայրանու՞մ եք, երբ Լավրովը ձեզ երկնքից «իջեցնում է»: Նեղվու՞մ եք իրականությանն առերեսվելիս:
Ու կրկին «մեղավորներ» եք փնտրում: Լավրովն առանց տողատակերի, ավելի քան պարզ ու հստակ հերթական անգամ փաստեց, որ Արցախի հինգ շրջանների հանձնման շուրջ բանակցություններ, մինչ չարաբաստիկ 2018-ը, եղել են և դա չէր նշանակում, որ ՀՀ-ն պիտի զիջեր հինգ շրջանները, այլ փոխզիջում էր, որի արդյունքում կմնային Քաշաթաղն ու Շահումյանը և կդիտարկվեր Արցախի կարգավիճակը: Սակայն դրան չգնաց ՀՀ նախորդ իշխանությունը, քանզի բանակցային գործընթացում առավել շահավետ ելքեր գրանցելու հնարավորություն ուներ: Եվ հենց սա էր հիմքը, որ արևմուտքը պիտի նիկոլ բերեր ու դեղին մամուլի «լրագրողից» թագավոր «սարքեր» ու պիտի այդ թագավորն էլ հանձներ Արցախն ու բզկտեր Հայաստանը: Սակայն, հոգով ու կեցվածքով դեղին մամուլի «լրագրող» մնացած «թագավորն» ու իր տերերը մի կարևոր հանգամանք բաց էին թողել. թեկուզ ուշ, բայց ոչ ուշացած, Արցախը խելքի կգա, ոչ կասի օտարածին «թագավորին» և կպայքարի հանուն Հայրենիքի, հանուն իր և իր զավակների լինելու, հանուն իր նահատակված զավակների հիշատակի, ՀԱՆՈւՆ...
Իսկ ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք. Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է: Չասեք չէ, այդպես չի...եթե այդպես չլիներ, ապա Արցախն արդեն 54 օր այդ հնարավորությունը տվել է. չունենալ նիկոլներ...
Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը