Լրահոս

28.09.2011 13:48


Մկրտիչ Մինասյան. «Անիմաստ է խոսել արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հերթական ընտրություններից վեց ամիս առաջ պարզապես անիմաստ է խոսել արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

–Այսօր իշխանությունները պատրաստ են նստել ու կնճռոտ խնդիրները քննարկել։ Ընդդիմությունը պետք է պատրաստվի հերթական ընտրություններին,–ասել է նա։

ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ նշել է, թե ՀԱԿ–ն այսօր աշխատում է ժողովրդի հետ և հրավիրում է հանրահավաքների։

Ըստ նրա՝ այսօր էլ ՀԱԿ–ը կարող է արաբական սցենարով գնալ, բայց չի ուզում, որ մեր երկիրը նման ավերածությունների ենթարկվի։

–Այնքան մարդ պետք է հավաքվի հրապարակում, որ այդ հզոր ժողովրդի ճնշման ներքո իշխանությունները հրաժարական տան և գնանք արտահերթ ընտրությունների՝ ժողովրդի ճնշման ներքո,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը