Կարծիք

03.02.2023 11:56


Հայ-իրանական քաղաքակրթական դաշինքն այլընտրանք չունի

Հայ-իրանական քաղաքակրթական դաշինքն այլընտրանք չունի

Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն ադրբեջանական ժամանակվոր բռնազավթման մեջ գտնվող հայկական հինավուրց Շուշին, իբր, հռչակում է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման «մշակութային մայրաքաղաք», պետք է նրան հիշեցնել, որ այն ժամանակ, երբ նույնիսկ նրա նախնիները դեռ չէին էլ ենթադրում, որ մի օր անվանվելու են ադրբեջանցիներ և չգիտեին ինչպես կոչել իրենց լեզուն, հայկական Շուշիում հրատարակվում էր Ֆիրդուսիի իրանական անմահ դյուցազներգության հայերեն թարգմանությունը բնօրինակ պարսկերենից։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հայ-իրանական քաղաքակրթական դաշինքն այլընտրանք չունի, քանզի Հայաստանը և Իրանը, լինելով երկու պետություն, հազարամյակների խորք գնացող միևնույն քաղաքակրթության ներկայացուցիչներն են»,-գրել է Ոսկանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը