ՌԱՀՀԿ-ի սեմինար-դասընթացների մասնակիցներին ողջունել է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 16-ից Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցի ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» խորագրով սեմինար-դասընթացների շարքը:
Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ «Հայաստանում սահմանադրական պետության ձեւավորման խնդիրը»թեմայով հերթական դասախոսությունը, որը վարում էր ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը:
Դասընթացի մասնակիցներին ողջունեց եւ Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով նրանց շնորհավորեց ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, ՌԱՀՀԿ հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչպես հաղորդվել է, անվճար հիմունքներով կանցկացվեն 12 սեմինար-դասընթացներ` շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ: Պարապմունքներին կարող են մասնակցել նաեւ հասարակական-քաղաքական խնդիրներով հետաքրքրվող երիտասարդները` ազատ ունկնդրի կարգավիճակով:
ՌԱՀՀԿ-ի սեմինար-դասընթացների մասնակիցներին ողջունել է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 16-ից Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցի ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» խորագրով սեմինար-դասընթացների շարքը:
Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ «Հայաստանում սահմանադրական պետության ձեւավորման խնդիրը» թեմայով հերթական դասախոսությունը, որը վարում էր ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը: