Լրահոս

28.09.2011 11:17


Մամեդյարով. «Ադրբեջանն ավելի շատ շահագրգռված է խնդրի խաղաղ կարգավորմամբ»

Մամեդյարով. «Ադրբեջանն ավելի  շատ  շահագրգռված է խնդրի խաղաղ կարգավորմամբ»

Ինչպես հայտնում է  «АПА» գործակալությունը, Ադրբեջանի  արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարել է, թե արդեն 20 տարի է՝ Հայաստանը մերժում է կատարել ՄԱԿ–ի  ընդունած բանաձևերն ու այլ միջազգային ակտեր, որոնք վերաբերում են «Ադրբեջանի  զավթմանն ու բռնազավթված տարածքների ազատագրմանը»։

Նա նշել է, թե Ադրբեջանի տարածքների 20%–ը գրավվել է։

–Ադրբեջանը ողջունեում է Գլխավոր  վեհաժողվի  կոմղից ընդունված այն բանաձը, որով  ՄԱԿ–ը ուժեղացնում է հակամարտության խաղաղ կարգավորման առաքելության գործում իր միջնորդությունը։ Այս փաստաթղթով ՄԱԿ–ը կրկին հաստատել է, որ կազմակերպության անդամ բոլոր  երկրները անվերապահորեն պետք է կատարեն իրենց պարտականությունները, հարգեն այլ երկրների ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը հույս ունի, որ ՄԱԿ–ի առաքելությունն ավելի արդյունավետ կլինի և պատրաստ է մասնակցել  այդ գործընթացին։  Ափսոսանքով պետք է արձանագրել, որ անդամ ոչ բոլոր  երկրներն են պատասխանատվություն կրում իրենց ստանձնած  պարտավորությունների համար,–ասել է Մամեդյարովը։

Ըստ նրա՝ Հայաստանը պատերազմ է քարոզում։

–Որպես երկրի, որը ենթարկվել է ագրեսիայի՝ Ադրբեջանն ավելի  շատ  շահագրգռված է խնդրի խաղաղ կարգավորմամբ։ Մեր տեսակետը լավ հայտնի է միջազգային հանրությանը և հիմնված է միջազգային իրավունքի  վրա։ Անհնար է խոսել  ազգերի ինքորոշման մասին, երբ բնակչության մի մասը վտարվել է էթնիկական զտումների  հետևանքով։ Խնդրի  կարգավորումը պետք է սկսել ադրբեջանական գրավված  տարածքներից Հայաստանի զինուժի դուրսբերումից,  հաղորդուղիների  վերականգնումից, փախստականների և ստիպողաբար վերաբնակեցվածների վերադարձից, Ադրբեջանի  տարածքային ամբողջականության շրջանակներում Լեռնային Ղարաբաղում հայերի և  ադրբեջանցիների համատեղ բնակեցման համար պայմանների  ստեղծումից։ Միջնորդների աջկացությունն ունեցող այս մոտեցումը կնպաստի  տարածաշրջանում կայունությունն և խաղաղությունն ամրապնդելուն,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը