Լրահոս

28.09.2011 10:24


Դատախազը պահանջել է Տիմոշենկոյին 7 տարվա ազատազրկման դատապարտել

Դատախազը պահանջել է Տիմոշենկոյին 7 տարվա ազատազրկման դատապարտել

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի` այսօր վերսկսված դատավարության ժամանակ մեղադրող դատախազը պահանջել է ամբաստանյալին դատապարտել 7 տարվա ազատազրկման: Բացի այս, մեղադրող կողմը պահանջել է նաև, որ Տիմոշենկոյին 3 տարի ժամկետով զրկեն պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, ինչպես նաև 150 մլն եվրոյի չափով գումար վճարել՝ ուկրաինական «Նաֆտոգազ»–ի կրած կորուստների և դատական ծախսերի փոխհատուցման համար։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին վարչապետը մեղադրվում է 2009 թ. Ռուսաստանի հետ Ուկրաինայի շահերին վնասող գազային համաձայնագրեր ստորագրելու համար: Տիմոշենկոն կալանքի տակ է օգոստոսի 5-ից։

Այս խորագրի վերջին նյութերը