Կարծիք

29.01.2023 14:47


Իրանի օբյեկտների վրա ակտիվ աշխատելու են նաև ադրբեջանի տարածքից

Իրանի օբյեկտների վրա ակտիվ աշխատելու են նաև ադրբեջանի տարածքից

Ասում են, որ 2020-ի պատերազմից հետո, ադրբեջանի տարածքում` Ֆիզուլիից մինչև Զանգելան, Իսրայելի կարիքների համար մի քանի ռազմական օբյեկտներ են կառուցվել (օդանավակայաններ, որոնք օգտագործվելու են նաև որպես ԱԹՍ-երի թռիչքուղիներ, ՀՕՊ, ՌԷՊ և այլն)..

Դրանք Իրանի քթի տակ ոչ թե ադրբեջանի պաշտպանության համար են կառուցվել, այլ հենց այս օրերի..Կարծում եմ, որ Իրանում ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման ֆոնին Իրանի օբյեկտների վրա ակտիվ աշխատելու են նաև ադրբեջանի տարածքից։

2020-ից հետո ռազմատրանսպորտային ավիացիայի բորտերը Իսրայելից դեպի ադրբեջան բազմաթիվ ռազմական բեռնափոխադրումներ են իրականացրել, որոնց մի մասը պատերազմի ժամանակ սպառված ադրբեջանի զինանոցը համալրելու համար էին իջնում, մյուսները` նորաստեղծ բազաների համար..
Շատ բան կա..․

Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը