Լրահոս

28.09.2011 09:48


Մի խումբ երիտասարդներ. ««Չենք լռելու»-ն մի՞շտ է այսքան «անկեղծ» գործում»

Երեկ ուշ երեկոյան վերադարձանք Արցախից` մեկնել էինք մշակութային կոթողները պահպանելուն նպաստող քայլ կատարելու` մաքրելու Վանքասար եկեղեցին, որը գտնվում էր Աղդամում` Տիգրանակերտում: Պետք է նշենք, որ սեպտմեբերի 2-5ը մի խումբ երիտասարդներով մեկնել էինք Արցախ` մասնակցելու “Arcakh Barcamp 2011”-ին: Այցելեցինք Արցախի տեսարժան վայրեր, հետ վերադառնալիս այցելեցինք Ստեփանակերտի Տատիկ-պապիկի արձանը, քանի որ շատերս առաջին անգամ էինք այնտեղ, շատ մեծ ցավ ապրեցինք` տեսնելով արձանն այդ վիճակում` ամբողջությամբ պատված գրվածքներով: Ունենալով արձանները մաքրելու նախկին փորձ, լինելով սրտացավ մեր կոթողների պահպանության հարցում, ճանապարհին որոշեցինք նախաձեռնել արձանը մաքրելու քաղաքացիական նախաձեռնություն: Հիմա ցանկանում եմ մի քանի մանրամասներ տրամադրել խնդրի հետ կապված: Սեպտեմբերի 13-ին Ֆեյսբուքում մենք բացեցինք մի իվենթ` «Եկեք մաքրենք տատիկ-պապիկի արձանը, ամոթ է»: Մեզ միացան երիտասարդներ ու մեծեր, մարդիկ, ովքեր կողմ էին այդ գաղափարին: Լուսաբանվեց այդ ամենը էլեկտրոնային լրատվամիջոցներում, որը մեզ համար անակնկալ էր: Արցախ մեկնելու համար փորձեցինք գտնել հովանավորներ: Արձագանքեց միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը տրամադրեց մեզ տրանսպորտային միջոց, կացություն Արցախում: Մեր նախաձեռնությունից հետո Արցախի Հանրապետության ԱԺ-ում բուռն քննարկում է տեղի ունենում, որոշում է կայացվում մաքրել արձանը և դա կատարվում է: Մենք կապնվում ենք Ստեփանակերտի քաղաքապետարան, նախարարություն, որպեսզի ստանանք համաձայնություն արձանը մաքրելու, նրանք մերժում են,  և փոխարենը առաջարկում են բարեկարգել Տիգրանակերտի Վանքասար եկեղեցին որը գտնվում է Աղդամում: Մենք որոշում ենք գնալ և մաքրել եկեղեցին: Սեպտեմբերի 24-25ը գտնվում ենք Արցապում, կատարում մեր առաքելությունը: Վերադառնում ենք Երևան, անցնում բնականոն գործի, երեկոյան կարդում ենք օրվա լրահոսը ու տեսնում մի զարմանալի բան` «Չենք լռելու» նախաձեռնությունը տեղեկատվություն է տարածել հետևյալ բովանդակությամբ` Սեպտեմբերի 13-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տեսանյութ հրապարակեց արձանի վերաբերյալ: (տե՛սhttp://www.youtube.com/watch?v=9dc7ROD5apw) :Իսկ տեսանյութի հրապարակումից հետո մի խումբ հայրենասեր երիտասարդներ Facebook-ում սկսեցին կամավորներ հավաքագրել Արցախ այցելելու և հուշարձանը մաքրելու համար: Սակայն սեպտեմբերի 24-ին հասելով Ստեփանակերտ` նրանք հայտնաբերել են, որ հուշարձանն արդեն մաքրված է. Արցախի իշխանությունները «Չենք լռելու»-ի կողմից բարձրացված աղմուկից հետո հասցրել էին շտապ գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ: / http://lragir.am/armsrc/country-lrahos53617.html /

Մենք փորձեցինք “Չենք լռելու”-ի ֆեյսբուքյան խմբում պարզել, թե բանն ինչում է,ինչու է մեր կողմից իրականացվող նախաձեռնությունը վերագրվում “ Չենք լռելու”-ին, երբ որ ոչ մի մասնակցություն նրանց կողմից չի եղել: Պատասխանը հետևայլն էր` մենք սեպտեմբերի 12-ին youtube-ում տեղեդրել ենք տեսանյութ, տեսանյութը տարածելուց հետո մենք կապվեցինք ԼՂՀ կառավարության տուրիզմի և մշակութային հուշարձանների պահպանության վարչության հետ, որտեղից այս ուրբաթ օրը մեզ զանգահարեցին և հայտնեցին, որ արձանն արդեն մաքրված է: Արձանի մաքրման մասին մենք տեղյակ էինք, քանզի խոսել էինք պրն. Շահվերդյանի հետ, ԼՂՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար պրն. Ժամհարյան Գարիկի հետ և նրանց հետ որոշումներ էինք կայացնու, թե ինչպես կազմակերպենք այցելությունը Արցախ, Վանքասարը մաքրելու հետ կապված մի շարք հարցեր ու ճշտումներ: Մեկ անգամ ևս կրկնենք, որ այս նախաձեռնությունը եղել է մերը, ամբողջ ընթացքը կազմակերպվել է մեր իսկ ջանքերով և “Չենք լռելուն” ոչ մի առնչություն չունի մեր նախաձեռնության, Արցախ մեկնելու ու ծրագիրն իրականացնելու հետ: Խնդրում ենք բոլորին լինել անկեղծ իրենց արած գործում ու այլ մարդկանց կողմից կատարած գործերը չվերագրել սեփական հզորությանը: Անկեղծ գործերը լուռ են արվում կամ էլ ինքնագովեստ չեն պարունակում:

Այս խորագրի վերջին նյութերը