Լրահոս

27.09.2011 17:34


Մանկապարտեզը չի քանդվելու, բայց ունի վերանորոգման խնդիր. «Խոսքի իրավունք»

«Խոսքի իրավունք» միավորումը այսօր Արաբկիր համայնքի թիվ 26 մանկապարտեզի երեխաների ծնողներից ստացավ ուրախալի լուր` մանկապարտեզը չի քանդվելու: Ծնողները երախտագիտություն են հայտնում Արաբկիր շրջանի վարչակազմին , մանկապարտեզի տնօրենին և աշխատակիցներին, բարեխիղճ և պրոֆեսիոնալ լրագրողներին, քաղաքացիական խմբերին` ցուցաբերած մեծ աջակցության համար:

Ծնողները հայտնում են, որ կա նաև այլ կարևոր հարց` Մանկապարտեզը ունի վերանորոգման խնդիր: «Խոսքի իրավունք» միավորումը առաջարկում է պատկան մարմիններին քննարկել գործընթացի շահառու կողմերի հետ նաև այս հարցը:

Խոսքի իրավումք միավորում

Այս խորագրի վերջին նյութերը