Արաբական ԶԼՄ–ները հաղորդում են, որ Լիբիայի նախկին առաջնորդ գնդապետ Մուամար Քադաֆին լիբիական հեռուստաալիքով հայտարարել է, թե դեռևս երկրում է, և սուտ են այն բոլոր լուրերը, թե ինքը փախել է Նիգերիա կամ Վենեսուելա։
Քադաֆին նաև ասել է, որ Լիբիան պաշտպանելու է արևմտյան ագրեսիայից և Արևմուտքին չի թողնելու լիբիական նավթը։
Հիշեցնենք, որ Լիբիայում անկարգություններն սկսվել են փետրվարի 15–ից, երբ բողոքի ցույցերն աստիճանաբար վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև, որոնք պահանջում են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը։
Փետրվարին Լիբիայի ընդդիմությունը Բենգազիում ստեղծեց ազգային անցումային խորհուրդը, որին իշխանության միակ օրինական մարմին է ճանաչել մոտ 60 երկիր։
Քադաֆին մինչև այժմ Լիբիայում է