Բեռլուսկոնին մեղադրվում է քննիչներին խաբելու համար
Ինչպես գրում է «ANSA» գործակալությունը, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կասկածվում է այն բանում, որ գործարար Ջամպալո Տարանտինիին ստիպել է կավատության գործով սուտ ցուցմունքներ տալ։
Այս գործընթացի շրջանակներում Տարանտինին մեղադրվել է վերչապետի տանը մասնավոր խնջույքների ժամանակ կավատությամբ զաբղվելու համար։ Մասնավորապես, հետաքննությունը ցույց է տվել, որ նա շուրջ 30 հազ. եվրո է ծախսել մարմնավաճառների վրա, որոնց 2008–2009թթ. բերել է Բեռլուսկոնիի խնջույքներին։ Ի տարբերություն մարմնավաճառության, որը պաշտոնապես թույլատրվում է, կավատությունն Իտալիայում արգելաված է։
Վարչապետի պնդմամբ՝ ինքը չի իմացել, որ աղջիկները մարմնավաճառներ են, քանի որ Տարանտինին նրանց որպես իր ծանոթուհիներ է ներկայացերլ։
Հետագայում պարզվել է, որ Բեռլուսկոնին այնուամենայնիվ իմացել է, թե այդ ինչ «ծանոթուհիներ» է իրեն մատուցում Տարանտինին։ Քննությանն այս մասին պարզ է դարձել Բեռլուսկոնիի հեռախոսային խոսակցություններից։
«AFP»–ն գրում է, որ Տարարնտինին վարաչպետից 850 հազ. եվրո է պահանջել՝ մեղքն իր վրա վերցնելու դիմաց։ Դա վերացնում էր անհրաժեշտությունը, որ գործին կցվեին Բեռլուսկոնիի վարկանիշի վրա ստվեր ձգող հեռախոսային խոսակցությունները. 74 տարեկան վարչապետը միշտ հպարտացել է անրկնելի տղամարդու իր կերպարով։ Տարանտինին մեղադրվել է նենգասպառնալիքի համար և սեպեմբերի 1–ին ձերբակալվել։ Այժմ այս գործընթացում Բեռլուսկոնիի վիճակը կփոխվի՝ խեղճ զոհից նա կարող է վերածվել մեղադրյալի։