Լրահոս

27.09.2011 17:17


Պաշտպանության նախարարությունը համալրվեց 19 քաղաքացիական ծառայողներով

ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել 19 քաղաքացիական ծառայողների երդման և վկայականների հանձման հանդիսավոր արարողությունը:

Ստանձնելով ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը` պաշտպանության նախարարության նոր աշխատակիցները երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականությունները` պահպանելով պետական ու ռազմական գաղտնիքը:

Միջոցառմանը ներկա էին և քաղծառայողներին ողջունեցին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը