Կարծիք

26.01.2023 16:10


Փաստացի այսօրվա կառավարության նիստի ընթացքում հենց ՀՀ վարչապետի կողմից հնչեցվեցին Արցախի հայաթափման սցենարային պլանները

Փաստացի այսօրվա կառավարության նիստի ընթացքում հենց ՀՀ վարչապետի կողմից հնչեցվեցին Արցախի հայաթափման սցենարային պլանները

Փաստացի այսօրվա կառավարության նիստի ընթացքում հենց ՀՀ վարչապետի կողմից հնչեցվեցին Արցախի հայաթափման սցենարային պլանները: Առաջին հայացքից կարող է թվալ, որ պլանի հնչեցումը ունի կանխարգելիչ բնույթ և կան մշակված կոնտր քայլեր, որոնք պետք է տապալեն այդ սցենարը: Ցավոք սրտի ողջ ելույթի մեջ ոչ միայն կոնտր քայլերի մասին բառ անգամ չասվեց, որոնք պետք է հիմնավորեին այդ պլանի հանրայինացման և ապա նաև ձախողման մարտավարությունը, այլ որևէ էական դիրքորոշում չհնչեցվեց որպես այդ պլանի ձախողման շահառու և հանձնառու:

Գնահատականներն այնքան լոյալ և իմիջիայլոց էին կարծես այդ գնահատականների հեղինակը լիներ մի երրորդ կամ չորորդ երկրի պաշտոնյա, ով խնդրի վերաբերյալ հայտներ զուտ պաշտոնական մարդասիրական մտահոգություն առանց, որևէ հանձնառության:

Հերթական անգամ տխրահռչակ «խաղաղության օրակարգ» կոչված սնանկ դիվանագիտական գործիքի վրա հղումն էլ ուներ մեկ նպատակ, որ Հայաստանը ինչպես նախկինում, ներկայում և ապագայում ևս որևէ քայլ կամ հանձնառություն չի ստանձնելու Արցախի մասով, որը կտապալի «Խաղաղության օրակարգը»: Այլ կերպ ասած այդ «պլանի» իրագործումը ամբողջությամբ համապատասխանում է իշխանությունների քաղաքական շահին, եթե «անշեղ խաղաղության օրակարգի» առաջխաղացման տրամաբանության մեջ է:

Փաշինյանը այսօր կանաչ լույս վառեց նաև Արցախի հայաթափման սցենարի իրագործման համար, որևէ բառ անգամ չասելով դրա անթույլատրելիությունը գործողությամբ բացառող սեփական հանձնառության մասին, իսկ պլանը հետևյալն է «ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները: Կրկին փակել միջանցքը եւ հետո մի քանի օրով բացել եւ այսպես այնքան ժամանակ, մինչեւ վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը»:

Արդյունքում Արցախի ժողովուրդը ՀՀ վարչապետից տեղեկացավ, որ առաջիկայում միջանցքի ժամանակավոր հնարավոր բացման միակ պատճառը է լինելու իրենց դուրս գալը Արցախից: Հետո այդ հնարավորությունը ևս տրվելու է նրանց, ովքեր նախկինում համառում և դուրս չէին գալիս: Սրանով Փաշինյանը միջանցքի հարցում Արցախցիների մոտ ներբեռնում է դուրս գալու կամ չգալու հոգեբանական դիսկուրս- երկընտրանք, որն ուղեկցվում է ամեն օր վատացող իրավիճակի նկարագրությամբ: Սա անելու շահը որն է, դրա կանխարգելո՞ւմը, իհարկե ոչ, դա լուծում է, որին նա ամբողջապես համաձայն է, այլապես պլանի բացահայտմանը կհետևեր կոնտր քայլ:

P.S. Հիմա ինձ ասեք, որ դուք ունեք երկրի ղեկավար, որը ունի ոչ թե Բաքվի պլանները հանրայնացնելու և դրանցով սեփական հանրույթներին իրավիճակին հոգեբանորեն ադապտացնելու առաքելություն այլ ազգային շահերը խորացնելու հանձնառություն:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը