Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու 3 միջնորդություն է ներկայացվել․ մեկը գաղտնի ռեժիմով է խորհրդարան եկել
Իրավիճակի աբսուրդը. շոուների սիրահար և երկրի իրական օրակարգերից մշտապես հասարակությանը շեղել փորձող այս իշխանություններն, ինչպես արդեն հայտնի է, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնամխելիությանից զրկելու 3 միջնորդություն է ներկայացրել, միջնորդություններից մեկը գաղտնի ռեժիմով է խորհրդարան եկել, ինքս երեկ ԱԺ գաղտնի բաժնում ծանոթացել եմ դրան, քանի որ գաղտնիության թույլտվություն ունեմ, հիմա աբսուրդը՝ Սեյրան Օհանյանը, որին ուղիղ վերաբերվում է մեղադրանքը, չի կարող ծանոթանալ միջնորդություն-մեղադրանքին, որովհետև վերջինիս մերժել են տրամադրել այդ թույլտվությունը (խոսքը Հայաստանի և Արցախի նախկին Պաշտպանության նախարարի մասին է, ով ունեցել է հույժ գաղտնի տեղեկությունների հասանելիություն)։
Ենթադրելի է, որ ԱԺ նիստն էլ է փակ լինելու ու ստացվում է՝ Սեյրան Օհանյանը, քանի որ չունի գաղտնի ռեժիմի նյութերին ծանոթանալու թույլտվություն, չի կարող մասնակցել իրեն ուղիղ առնչվող նիստին։

Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից