Լրահոս

27.09.2011 15:49


Գերմանիայի դեսպան. «Լևոն տեր–Պետրոսյանը պատասխանատու է այսօրվա իրավիճակի համար»

Գերմանիայի դեսպան. «Լևոն տեր–Պետրոսյանը պատասխանատու է այսօրվա իրավիճակի համար»

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը հայտարարել է, որ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն է այս դժվար իրավիճակը որպես ժառագնություն թողել Հայաստանին, նա է պատասխանատու այսօրվա իրավիճակի համար և այն ժամանակվա քաղաքականության հետևանքով է հիմք դրվել տնտեսության մենաշնորհացմանը։

–Ես առաջին նախագահի հանրահավաքների ժամանակ լսել եմ, որ նա անընդհատ քննադատում է բոլոր ընտրությունները: Ես ասացի նրա խորհրդականներից մեկին՝ իսկ ի՞նչ կասեք այն ընտրությունների մասին, որոնց Լևոն Տեր-Պետրոսյա՛նն է մասնակցել, իսկ ի՞նչ կասեք 1994-1997 թվականներին տեղ ունեցածների մասին: Նրա խորհրդականն ինձ ասաց, թե իմ ինֆորմացիան սխալ է: Սակայն ես կարծում եմ, որ պետք է անկեղծ լինել՝ ընդունելու քննադատությունը»,-նկատել է դեսպանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը