ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 18-ին Բելառուսում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի արտագնա նիստը տեղի կունենա մայիսի 18-ին Բելառուսում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է БелТА գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Օլեգ Բելոկոնևի խոսքերը։
«2023 թվականին Բելառուսի Հանրապետությունն ստանձնել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը, ուստի, անշուշտ, մի շարք առանցքային, առանձնապես կարևոր միջոցառումներ կանցկացվեն մեր երկրի տարածքում:
Այդ միջոցառումներից մեկը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստն Է, որը նախատեսված է մայիսի 18-ին»,-ասել է նա:
Բելոկոնևը հայտնել է, որ «միջոցառումը թույլ կտա մտքեր փոխանակել, բարձրացնել միջխորհրդարանական համագործակցության մակարդակը, համակարգել դիրքորոշումը միջազգային ասպարեզում, անշուշտ, քննարկել որոշ խնդրահարույց հարցեր, որոնք կարող են մինչ այդ առաջանալ, ինչպես նաև քննարկել ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության իրավական ասպեկտները»։ Խորհրդարանականի խոսքով՝ ներկայում առանցքային հարցերից մեկը, որոնք անհրաժեշտ Է քննարկել ՀԱՊԿ ԽՎ շրջանակներում, տեղեկատվական անվտանգությունն է։
Բացի Բելառուսից, ՀԱՊԿ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը: