Կարծիք

24.01.2023 14:37


Ռուբինյանն արդեն չի՞ հավատում Փաշինյանի «Ապագա կա՛» կարգախոսին, որ մտահոգված է Ալիևի սպառնալիքներից

Ռուբինյանն արդեն չի՞ հավատում Փաշինյանի «Ապագա կա՛» կարգախոսին, որ մտահոգված է Ալիևի սպառնալիքներից

Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ 2023 թվականի ձմեռային նստաշրջանի նիստում ներկայացնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին զարգացումները` բառացիորեն նշել է հետևյալը. «...Ալիևը տարածքային պահանջներով է հանդես գալիս Հայաստանի նկատմամբ, նույնիսկ Երևանը համարել իրենց տարածքը....: Նա Հայաստանը անվանում է «Արևմտյան Ադրբեջան»: Այդ ռեվիզիոնիստական տերմինը դարձել է ադրբեջանական պաշտոնական խոսույթ, և դա վկայում է Հայաստանի դեմ ագրեսիան շարունակելու ակնհայտ մտադրության մասին...»:

Այստեղ է, որ պետք է հետևյալ հարցադրումն անել Ռուբինյանին, բա ի՞նչ եղավ ձեր «խաղաղության դարաշրջանի» թեզը Ադրբեջանի հետ: Դուք այդ թեզով եք վերարտադրվել 2021-ին` խաբելով և մոլորեցնելով հանրությանը:

Բա ի՞նչ եղավ ձեր «երկխոսությունը» Թուրքիայի ներկայացուցիչների հետ: Այդ նույն օրը, երբ Ռուբինյանը այսպիսի ելույթով էր հանդես գալիս Եվրոպայում, Թուրքիայի դեսպանը Բաքվում հանդիպում էր, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ:

BeFunky-collageշ (69)

Թե ի՞նչ է դա նշանակում, նույնիսկ Ռուբինյանն է արդեն հասկացել: Այդ դեպքում ումի՞ց է բողոքում Ռուբինյանը: Նա նախ պետք է ներողություն խնդրի հանրությունից այս համազգային խաբեության համար, հետո կանգնի ժողովրդի դատարանի առջև Հայաստանի ազգային շահերի դեմ գործելու համար: Եթե Ռուբինյանը կարծում է, որ կարողանալու է խուսափել այդ պատասխանատվությունից, ապա չարաչար սխալվում է: Իսկ մինչ դատարանը, նա պետք է խոստովանի, թե ի՞նչ են իր հետ քննարկել Թուրքիայի ներկայացուցիչները, Ժիրայր Լիպարիրտյանը և այլ նմանատիպ կերպարները, որից հետո կկարողանա մեղմել իր մեղքերը ազգի և պետության առջև:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը