Լրահոս

27.09.2011 15:13


Հայ դատի գրասենյակի ղեկավարը չի բացառել թուրք–իսրայելական բախումների հավանականությունը

Հայ դատի գրասենյակի ղեկավարը չի բացառել թուրք–իսրայելական բախումների հավանականությունը

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, խոսելով թուրք–իսրայելական հարաբերությունների վատթարացման մասին, նշել է, թե երկու երկրների վարչապետների անկանխատեսելիությունը հաշվի առնելով՝ չի կարելի բացառել նաև ռազմական բախումների հավանականութունը։

–Բայց պարզ է, որ միջազգային համայնքը փորձելու նման հավանականության առաջն առնել,–նկատել է նա ու ավելացրել, որ Թուրքիա–Իսրայել հարաբերությունների լարվածությունը չի հասել այնտեղ, որ երկու պետությունները դադարեն ռազմավարական գործընկերներ լինելուց։

Բանախոսն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ, Թուրքիա–Իսրայել հարաբերություններին ճիշտ հակառակ, նույն ջերմությամբ են շարունակում մնալ Իսրայել–Ադրբեջան հարաբերությունները։ Նա կարծում է, որ ի վերջո Ադրբեջանն ավելի շատ կբավարարի Թուրքիայի, քան Իսրայելի ակնակալիքները։

Ըստ ՀՅԴ ներկայացուցչի՝ հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանն արդեն հայտարարել է Պաղեստինի ճանաչման օգտին քվեարկելու մասին, իսկ Իսրայելը դրանից չի անհանգստանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը