ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա ֆուտբոլիստը մտափոխվել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին՝ Կատարում կայացած 2022 թվականի Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո։
Մեսսին որոշել է մտածել իր ապագայի մասին, և ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգումը նրա համար դեռ առաջնահերթ տարբերակ չէ։ Մեսսիի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ-ի խաղացող է դարձել 2021 թվականին։ Այս մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը մասնակցել է ֆրանսիական Լիգա 1-ի 15 հանդիպման, դարձել ութ գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Մեսսին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Աղբյուրը՝ armsport.am