Փաշինյանի «Ապագա կա» կարգախոսը կարող է վերածվել Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջան դառնալուն, եթե նա մնա իշխանության ևս մեկ տարի
Բոլորն են հիշում, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ընտրություններում քարոզում իր «Ապագա Կա» կարգախոսը: Իսկ մինչ այդ, 2017 թվականին, նա իր մյուս թիմակիցների հետ հանդես էր գալիս «Ելք Կա» մեկ այլ կարգախոսով: Փաստացի, «Ելք Կա» կարգախոսով նա եկավ իշխանության, պարտվեց պատերազմում, որի արդյունքում մենք ունեցանք 4000-ից ավելի զոհ, իսկ Արցախի մեծ մասը հայտնվեց ադրբեջանցիների տիրապետության տակ:
2021-ին նա հանդես եկավ «Ապագա Կա» մեկ այլ կարգախոսով, որտեղ խաբում էր, թե մեկ-երկու ամսվա ընթացքում հետ կբերի գերիներին և խաղաղություն կհաստատի Ադրբեջանի հետ՝ միաժամանակ խոստանալով, որ կաջակցի արցախցիների ինքնորշման իրավունքի կյանքի կոչմանը:
Երկու տարի անց տեսնում ենք ճիշտ հակառակ պատկերը: Նա վաղուց մոռացել է գերիներին հետ բերելու խոստումը, արդեն հրապարակավ է հրաժարվում Արցախի ինքնորոշման իրավունքից, նույնիսկ այդ դեպքում երաշխիք չի տալիս, որ Ադրբեջանը կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և առանց ամոթի հարցադրում է անում, թե որ տարածքներով է Ադրբեջանը պատրաստ ճանաչել Հայաստանը:Իսկ հարևան Ադրբեջանում արդեն կազմվել է ավելի քան 100 հազար ադրբեջանցիների ցուցակ, որոնց Ալիևը պատրաստվում է բերել Հայաստան մշտական ապրելու համար: Քանի որ Ալիևը չի ճանաչում ներկայիս Հայաստանը, որպես հայերի Հայրենիք՝ համարելով, որ դա արհեստածին պետություն է և այն իրականում պատկանում է ադրբեջանցիներին:
Շատերը դա կհամարեն ցնդաբանություն և դա այդպես կլիներ, եթե Հայաստանի և Ադրբեջանի հարևանը չլիներ 80 մլն-անոց Թուրքիան, որի ղեկավարը պաշտոնապես է հայտարարում, որ աջակցելու է «եղբայրական Ադրբեջանի բոլոր ազգային նպատակներին»։
Ադրբեջանին և Թուրքիային միակ հակազդող գործոնները Իրանն ու Ռուսաստանն են, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը կանխամտածված ձևով փչացնում է հարաբերությունները: Ավելին, վերջին իր ասուլիսում հայտարարում է, որ ռուսական զինուժը Հայաստանում սպառնում է, ոչ թե նպաստում է երկրի անվտանգությանը:
Այսինքն, ստացվում է, որ գործնականում Փաշինյանի կարգախոսը՝ «Ապագա Կա», իրականում նշանակում էր՝ ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների համար ապագա կա:
Եթե Հայաստանի ղեկավարը լիներ պաշտոնապես Թուրքիայի ԱԱԾ-ի գործակալ, ի՞նչ պետք է աներ, որ այսօր չի կատարում Փաշինյանը:
Այսպիսի խայտառակ իրավիճակ դեռ ոչ մի ժողովուրդ չի հանդուրժել, և հայերն իսկապես այս հարցում կարող են Գինեսի գրքի մեջ հայտնվել:
Մանավանդ որ այս ամենից հետո այլևս պետք չէ զարմանալ, թե ինչո՞ւ հենց հայերը ցեղասպանվեցին 1915-ին:
Փաշինյանի «Ապագա կա» կարգախոսը կարող է վերածվել Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջան դառնալուն, եթե նա մնա իշխանության ևս մեկ տարի
Բոլորն են հիշում, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ընտրություններում քարոզում իր «Ապագա Կա» կարգախոսը: Իսկ մինչ այդ, 2017 թվականին, նա իր մյուս թիմակիցների հետ հանդես էր գալիս «Ելք Կա» մեկ այլ կարգախոսով: Փաստացի, «Ելք Կա» կարգախոսով նա եկավ իշխանության, պարտվեց պատերազմում, որի արդյունքում մենք ունեցանք 4000-ից ավելի զոհ, իսկ Արցախի մեծ մասը հայտնվեց ադրբեջանցիների տիրապետության տակ:
2021-ին նա հանդես եկավ «Ապագա Կա» մեկ այլ կարգախոսով, որտեղ խաբում էր, թե մեկ-երկու ամսվա ընթացքում հետ կբերի գերիներին և խաղաղություն կհաստատի Ադրբեջանի հետ՝ միաժամանակ խոստանալով, որ կաջակցի արցախցիների ինքնորշման իրավունքի կյանքի կոչմանը:
Երկու տարի անց տեսնում ենք ճիշտ հակառակ պատկերը: Նա վաղուց մոռացել է գերիներին հետ բերելու խոստումը, արդեն հրապարակավ է հրաժարվում Արցախի ինքնորոշման իրավունքից, նույնիսկ այդ դեպքում երաշխիք չի տալիս, որ Ադրբեջանը կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և առանց ամոթի հարցադրում է անում, թե որ տարածքներով է Ադրբեջանը պատրաստ ճանաչել Հայաստանը: Իսկ հարևան Ադրբեջանում արդեն կազմվել է ավելի քան 100 հազար ադրբեջանցիների ցուցակ, որոնց Ալիևը պատրաստվում է բերել Հայաստան մշտական ապրելու համար: Քանի որ Ալիևը չի ճանաչում ներկայիս Հայաստանը, որպես հայերի Հայրենիք՝ համարելով, որ դա արհեստածին պետություն է և այն իրականում պատկանում է ադրբեջանցիներին:
Շատերը դա կհամարեն ցնդաբանություն և դա այդպես կլիներ, եթե Հայաստանի և Ադրբեջանի հարևանը չլիներ 80 մլն-անոց Թուրքիան, որի ղեկավարը պաշտոնապես է հայտարարում, որ աջակցելու է «եղբայրական Ադրբեջանի բոլոր ազգային նպատակներին»։
Ադրբեջանին և Թուրքիային միակ հակազդող գործոնները Իրանն ու Ռուսաստանն են, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը կանխամտածված ձևով փչացնում է հարաբերությունները: Ավելին, վերջին իր ասուլիսում հայտարարում է, որ ռուսական զինուժը Հայաստանում սպառնում է, ոչ թե նպաստում է երկրի անվտանգությանը:
Այսինքն, ստացվում է, որ գործնականում Փաշինյանի կարգախոսը՝ «Ապագա Կա», իրականում նշանակում էր՝ ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների համար ապագա կա:
Եթե Հայաստանի ղեկավարը լիներ պաշտոնապես Թուրքիայի ԱԱԾ-ի գործակալ, ի՞նչ պետք է աներ, որ այսօր չի կատարում Փաշինյանը:
Այսպիսի խայտառակ իրավիճակ դեռ ոչ մի ժողովուրդ չի հանդուրժել, և հայերն իսկապես այս հարցում կարող են Գինեսի գրքի մեջ հայտնվել:
Մանավանդ որ այս ամենից հետո այլևս պետք չէ զարմանալ, թե ինչո՞ւ հենց հայերը ցեղասպանվեցին 1915-ին:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am