Լրահոս

23.01.2023 13:56


Թուրքմենստանի նախագահը ստորագրել է հոր և նրա ունեցվածքի անձեռնմխելիության մասին օրենքը

Թուրքմենստանի նախագահը ստորագրել է հոր և նրա ունեցվածքի անձեռնմխելիության մասին օրենքը

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը ստորագրել է հոր՝ երկրի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անձեռնմխելիության մասին օրենքը։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

«Թուրքմեն ժողովրդի ազգային առաջնորդի մասին» օրենքի համաձայն՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և նրա ընտանիքի անդամներն ունեն անձեռնմխելիության իրավունք, անձեռնմխելի են դառնում նաև նրա ունեցվածքը և ընտանիքի ունեցվածքը։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նաև ստացել է պետական պաշտպանության իրավունք. պետությունը պարտավոր է ապահովել նրան անհրաժեշտ ամեն ինչով՝ բնակարան, մեքենա, կապ, բժշկական ծառայություններ և այլն։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Թուրքմենստանը գլխավորել է 2006 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի մարտի 19-ը։ Նրա իրավահաջորդը որդի Սերդարն էր, ով հաղթեց արտահերթ ընտրություններում։

Այս խորագրի վերջին նյութերը