Լրահոս

27.09.2011 13:52


Նախարարության պատասխանը Հարուն Ալ Ռաշիդի հեքիաթն է եղել

Նախարարության պատասխանը Հարուն Ալ Ռաշիդի հեքիաթն է եղել

«Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողներին ասել է, որ 2010թ. դեկտեմբերին դիմել է ՀՀ վարչապետին և առաջարկել լուծել էլեկտրոնային տրանսպորտի զարգացման հարցը։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից ստացված պատասխանն Ա. Պողոսյանը որակել է որպես Հարուն Ալ Ռաշիդի հեքիաթից վերցված բարի ցանկություն:

–Մեզ համար վիրավորական է, երբ որպես կոմպետենտ մարդիկ դիմում ենք և հեքիաթային պատասխան ստանում,–ասել է նա՝ ավելացնելով, որ քաղաքապետարանը հերթական անգամ սխալ է կատարում հասարակական տրանսպորտի կշռում միջին ծավալի ավտոբուսների ավելացմամբ։ Նա կարծում է, որ պետք է վերականգնել էլեկտրատրանսպորտը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը