«7օր»–ի տեղեկություններով՝ երեկգիշերդիմակավորվածանձինք վերջին օրերին ձերբակալված հանցավոր խմբավորման ձեռագրով մտելենԵրևանի «Նոյ» թաղամասումգտնվողհայտնիգործարարներիցմեկիառանձնատուն և զենքիսպառնալիքովթանկարժեքիրեր գողացել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ ԱշոտԱհարոնյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, սակայն, որ խոսքն ընդամենը կողոպուտի մասին է։
–Այս դեպքում գողություն է եղել։ Առավոտյան՝ 04։50–ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ հետնամասի դուռը բացելով՝ մուտք են գործել այդ թաղամասի տներից մեկը՝ Ս. Ա.–ի բնակարան, գողացել ոսկյա զարդեր, տանտիրուհին նկատել է, որից հետո դիմել են փախուստի՝ իրենց հետ տանելով գողացված զարդերը,–պարզաբանել է Ա. Ահարոնյանը։
Թե որքա՞ն գումար են տարել հանցագործները, դեռ պարզվում է։ Նաև չի նշվում՝ տանտերը գործարա՞ր է, թե՞ ոչ։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետը «7օր»–ին ասել է նաև, որ առայժմ առկա տեղեկություններով այս դեպքում հանցագործները դիմակավորված կամ զինված չեն եղել։ Իսկ վերջին օրերին վնասազերծված հանցավոր խմբավորման գործողությունների դեպքում նրանք եղել են դիմակավորված, զինված, սպառնացել են տանտերերին և այլն։
Նորից թալանել են գործարարներից մեկի բնակարանը
«7օր»–ի տեղեկություններով՝ երեկ գիշեր դիմակավորված անձինք վերջին օրերին ձերբակալված հանցավոր խմբավորման ձեռագրով մտել են Երևանի «Նոյ» թաղամասում գտնվող հայտնի գործարարներից մեկի առանձնատուն և զենքի սպառնալիքով թանկարժեք իրեր գողացել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, սակայն, որ խոսքն ընդամենը կողոպուտի մասին է։

7or.am