Տնտեսական

21.01.2023 08:43


Ներկայացուցչական ծախսերի անվան տակ 2 շիշ վիսկի և 1 շիշ ռոմ է գնել․ «Հրապարակ»

Ներկայացուցչական ծախսերի անվան տակ 2 շիշ վիսկի և 1 շիշ ռոմ է գնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսեր» տողով նոր գնումներ է իրականացրել` 2 շիշ վիսկի եւ 1 շիշ ռոմ գնելով։

Համառ լուրեր կան, որ Փաշինյանը հաճախ է ոգելից խմիչքի միջոցով փորձում լիցքաթափվել, եւ անգամ կառավարության իր աշխատասենյակում վիսկին անպակաս է նրա սեղանից: Բնականաբար, նա պետական գնումների հույսին չէ` նրան մեծ քանակությամբ խմիչք են նվիրում, եւ անգամ ինքն է երբեմն անվանական խմիչքներ պատվիրում կոնյակի գործարանին, որը հատուկ մակագրությամբ` ՀՀ վարչապետի անվամբ, թանկարժեք կոնյակներ է պատրաստում եւ տրամադրում, որոնք, որպես կանոն, նվիրում են:

Այս անգամ ներկայացուցչական ծախսերի անվան տակ վարչապետի աշխատակազմը 2 շիշ վիսկի է գնել․ «Akashi Blue blended» 0.7 լ, «Tenjaku Pure Malt» 0.7 լ եւ մեկ շիշ էլ ռոմ՝ «Saint James Millesime 2001» 1 լ։ Վիսկիներն արժեն 27 եւ 25 հազար դրամ, իսկ ռոմը՝ 32 հազար 500 դրամ»։

Այս խորագրի վերջին նյութերը