Լրահոս

27.09.2011 13:00


Ըստ ուսումնասիրության՝ երկրի ամենացածր վարկանիշն ունի տնտեսությունը

«Իմ կարծիքը» քաղաքացիական նախաձեռնության կողմից անցկացրած ուսումնասիրության համաձայն, որը նվիրված էր Հայաստանի անկախության 20 ամյակին, հայաստանցիների 35 տոկոսը երկրի ամենակայացած ոլորտը համարել են սպորտը:  Հետո հաջորդում է բանակը` 25 տոկոս: Ամենացածր վարկանիշն ունի տնտեսությունը` 5 տոկոս;

Սպորտի աննախադեպ բարձր ցուցանիշը, իրականում, պատահական չէր: 2004-ի Աթենքի օլիմպիադայի խայտառակ արդյունքներից հետո, Հայաստանում փոխվեցին օլիմպիական շարժման թե անհատական, թե կազմակերչական սկզբունքները: Արդյունքում  մի շարք մարզաձևերում  հայ մազրիկները վերականգնեցին աշխարհում առաջատարի իրենց դիրքերը:

Բանակի 25 տոկոսը, անկասկած բարձր ցուցանիշ է: Հավանաբար արդյունքների վրա իր ազդեցությունն է թողել զորահանդեսը, որը կազմակերպված էր բարձր մակարդակով: Բանակում տեղ գտած չարաշահումների և խոշտանգումների անաչառ բացահայտումներն անշուշտ, միայն օգուտ կբերեն զինված ուժերին:

Իսկ տնտեսության մասով, մնում է միայն  ենթադրել, թե ովքեր են այդ 5 տոկոսը կազմում: Բիզնեսի կոլապսի և կապիտալի տոտալ արտահոսքի, գների աննախադեպ աճի  պայմաններում, բնական  է, որ հասարակությունը տապալված պիտի համարի տնտեսական ոլորտը:

Այս խորագրի վերջին նյութերը