Կարծիք

20.01.2023 16:45


Կա՛մ դու գործակալ-դավաճան ես, կա՛մ նախադեպը չունեցող թալանչի

Կա՛մ դու գործակալ-դավաճան ես, կա՛մ նախադեպը չունեցող թալանչի

Պատերազմից հետո անցած 2 տարվա մեջ Կառավարությունը գրեթե 2-3 միլիարդ դոլարի միայն պետական պարտք է վերցրել։ Անցած տարվա կեսից սկսած մինչ հիմա Փաշինյանը, իր մինիստր Քերոբյանը, ուր նստում՝ ասում են, թե ՀՀ բյուջեն գերակատարել են, աննախադեպ հարկ են հավաքել, տնտեսական երկնիշ աճ, էլ եսիմինչ։ Էդ սաղ որ գումարում ես, դառնում է 2-4, միգուցե 5 միլիարդ ավել փող է մտել ՀՀ պետական բյուջէ։ Ու այսօր՝ 2023 թվականի հունվարին, նայելով էս՝ զիբիլանոց ասեմ, մոխրակույտ ասեմ, ինչ ասեմ, սրան՝ դուրս է գալիս, որ այս իշխանությունը այդ միլիարդավոր դոլարները ուղղակի լափել է։

Այ սա իրոք աննախադեպ ռեկորդ է, 2 տարում 2-5 մլրդ դոլար լափելը իրոք նախադեպը չունեցող երևույթ է։

Տեսեք՝ տրամաբանությունն ինչ է ասում․ եթե այս իշխանությունը դավաճան-գործակալներ չեն, իրոք հայկական պետության շահն են հետապնդում, թեկուզ եթե ընդամենը դիլետանտիզմով պայմանավորված լիներ այս ամենը։ Որքան էլ անտաղանդ լինես, միևնույն է՝ պատերազմից հետո, էլի եմ ասում, ով էլ լինի, պարտք վերցնելուց, առաջինը այդ ավերված զորանոցներն ու զորամասերը կվերականգներ։

Հիմա դուրս ա գալիս, կա՛մ դու գործակալ-դավաճան ես, կա՛մ նախադեպը չունեցող թալանչի, որովհետև այդ միալիարդները ու այս տեսարանը, դրա մասին են վկայում։ Այլ տարբերակ ուղղակի չկա։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը