ՀՀ ԱԺ նախագահ. «Թուրքիան պատրաստ չէր, և այսօր էլ պատրաստ չէ...»
Սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Ազգային ժողովի նախագահ ՀովիկԱբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Պոտսդամում այցելել է Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան: Հովիկ Աբրահամյանն այնտեղ հայտարարել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լեփսիուսին, քանի որ նա առաջինն էր, որ իր աշխատություններում և հոդվածներում բարձրաձայնեց Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ պետական մակարդակով իրագործվող մասսայական բնաջնջումը և սպանդը: Խոսելով՝ Ցյուրիխում ստորագրված սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունների մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը ցավ է հայնտել, որ Թուրքիան պատրաստ չէր, և այսօր էլ պատրաստ չէ իր տրամաբանական ավարտին հասցնել սկսած գործընթացը՝ արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո առաջ քաշելով նախապայմաններ, ինչը բացարձակապես անընդունելի է հայկական կողմի համար:
«Միևնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ձգտումով Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանությունը և հայրենազրկման իրողությունը: Միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ ԱԺ նախագահ. «Թուրքիան պատրաստ չէր, և այսօր էլ պատրաստ չէ...»
Սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Պոտսդամում այցելել է Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան: Հովիկ Աբրահամյանն այնտեղ հայտարարել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լեփսիուսին, քանի որ նա առաջինն էր, որ իր աշխատություններում և հոդվածներում բարձրաձայնեց Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ պետական մակարդակով իրագործվող մասսայական բնաջնջումը և սպանդը: Խոսելով՝ Ցյուրիխում ստորագրված սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունների մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը ցավ է հայնտել, որ Թուրքիան պատրաստ չէր, և այսօր էլ պատրաստ չէ իր տրամաբանական ավարտին հասցնել սկսած գործընթացը՝ արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո առաջ քաշելով նախապայմաններ, ինչը բացարձակապես անընդունելի է հայկական կողմի համար:

7or.am