Լրահոս

25.04.2009 15:42


Նաիրա Զոհրաբյան. «Հույս ունեմ, որ հայաստանյան իշխանությունները պարզաբանումներ կտան»

«7օր»-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ, անդրադառնալով թուրքական «Սաբահ» պարբերականի տարածած «ճանապարհային քարտեզ»-ի 5 կետերին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել է.

-ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակն ինքը պարզաբանել է, որ բացարձակապես անլուրջ է թուրքական աղբյուրներին հղում անելը։ Այնպես որ, քանի դեռ հայկական կողմը պաշտոնապես չի գաղտնազերծել «ճանապարհային քարտեզ»-ի բովանդակությունը, ես ուղղակի լուրջ չեմ համարի թուրքական կամ ադրբեջանական որևէ աղբյուրի տեղեկատվությունը մեկնաբանելը։

Նաիրա Զոհրաբյանը նշել է նաև, որ «ճանապարհային քարտեզ»-ը գործողությունների ծրագիր է, և այժմ իրենք սպասում են լրացուցիչ պարզաբանումներին։

-Հույս ունեմ, որ առաջիկայում հայաստանյան իշխանությունները, արտգործնախարարությունը պարզաբանումներ կտան բովանդակության վերաբերյալ՝ թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ քայլերի հաջորդականությունը,- ասել է Ն. Զոհրաբյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը