Աշխարհ

20.01.2023 10:16


Երևանը չի պատասխանել խաղաղության համաձայնագիր ստորագրելու Բաքվի առաջարկին․ Ալիև

Երևանը չի պատասխանել խաղաղության համաձայնագիր ստորագրելու Բաքվի առաջարկին․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Երեւանը չի պատասխանել խաղաղության համաձայնագիր ստորագրելու Բաքվի առաջարկին։

Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի «Եվրասիական Միջին միջանցք. ճանապարհից դեպի մայրուղի» թեմայով պանելային նիստում՝ Ալիեւը մեղադրել է Հայաստանին այն բանում, որ նա «մերժել է» Երեւան-Թբիլիսի-Բաքու համագործակցության եռակողմ ձեւաչափ սկսելու առաջարկը։

«Կոմիսար Խանը ակնարկեց այստեղ Հայաստանի բացակայության մասին։ Նա ասաց, որ ներկա են Հարավային Կովկասի երկու երկրներ, բայց դրանք առնվազն երեքն են։ Ես գիտեմ, թե ում նկատի ուներ: Բայց ինչո՞ւ Հայաստանը չկա։ Որովհետեւ Հայաստանը մերժել է համագործակցության եռակողմ ձեւաչափ սկսելու Վրաստանի հետ մեր առաջարկը... Ես բարձր եմ գնահատում իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը, որը կազմակերպեց Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որին միացավ վրացի գործընկերը։ Մեր առաջարկն էր Վրաստանում կազմակերպել առաջնորդների հանդիպում, քանի որ Վրաստանը պատմականորեն միշտ եղել է այն վայրը, որտեղ հանդիպել են բոլոր հարեւանները։ Բայց Հայաստանը պատրաստ չէ դրան։ Սա հնարավոր ռիսկերից մեկն է։ Եթե կովկասյան երեք երկրները միավորեն իրենց ջանքերը էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության, կայունության, սահմանների սահմանազատման ոլորտում, ապա տարածաշրջանը շատ ավելի անվտանգ կդառնա»,-հայտարարել է Ալիեւը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը