Լրահոս

19.01.2023 20:34


«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են հրդեհից տուժած զինծառայողներին

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են հրդեհից տուժած զինծառայողներին

Քիչ առաջ գործընկերներիս՝ Քրիստինե Վարդանյանի և Գառնիկ Դանիելյանի հետ այցելեցինք Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ այս պահին գտնվում են այսօրվա ողբերգական դեպքի հետևանքով տուժած երեք զինծառայողները:

Զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են. վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ մեկը՝ ստացիոնար բուժում է ստանում: Տեսակցեցինք ստացիոնար բուժում ստացող զինծառայողին և հարազատներին:

Խորին ցավակցություն ենք հայտնում ողբերգական միջադեպի հետևանքով մահացած բոլոր զինծառայողների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին:

Ասպրամ Կրպեյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը