Կարծիք

19.01.2023 19:55


Ոչ թե հրաժարական, այլ դատաստան

Ոչ թե հրաժարական, այլ դատաստան

Հնարավո՞ր է արդյոք ճշգրիտ հաշվել 2018թ․ հետո բոլոր անմեղ զոհերի թիվը։

-Ավելի քան 5000 զոհ 2020թ․ պայմանավորված պատերազմից։

-Ավելի քան 250 զոհ 2022թ․ պատերազմից։

-Սոնա Մնացականյան, Արմեն Գրիգորյան, Ապարանում 3 երիտասարդ։

-Այսօր, 15 զոհ բանակում։

Այս հաշվարկը սպառիչ չէ։

Սա դեռ զոհերի մասին, բա Արցա՞խը, Հայաստանի տարածքնե՞րը․․․

Այս ամենից հետո, շատերը պահանջում են պաշտպանության նախարարի հրաժարականը։

Համաձայն չեմ։ Քանի որ, բոլոր քպ-ական պաշտոնյաներն իրենց ստրկատեր-բռնապետիկի գլխավորությամբ զուրկ են արժանապատվության տարրական զգացումից և ինքնասպանություն չեն գործի, պահանջում եմ դրանց բոլորի դաժան դատաստանը, թեկուզ Լինչի դատաստանի ձևով։

***

Հայաստանի դավաճան, բարձրաստիճան պաշտոնյաները վայելում են կյանքը, շքեղ ծառայողական ավտոմեքենաներով, կառավարական առանձնատներով, միլիոնավոր պարգևավճարներով, ընտանյոք արտասահմանյան ուղևորություններով։ Նույնը պաշտպանության նախարար կոչեցյալը, որը սեպտեմբերյան թշնամու հարձակումից, հարյուրավոր զոհերից հետո, շարունակեց իր զեխ կյանքը։

Իսկ սահման պահող զինվորը ցրտաշունչ ձմռանը կացարանը տաքացնում է հնամենի վառարանով և որպես վառելանյութ օգտագործում բենզին։ 15 զոհերի թիվ մեկ պատասխանատուն դու՛ ես, այ դավաճան-վարչապետ, երկրորդը դու՛, այ ողորմելի, անպատիվ պաշտպանության նախարար։

Սա պետություն չի, այլ բառի բուն իմաստով՝ բարդակ, իր գլխավոր կավատ-մարմնավաճառով, որի անունը վարչապետ է։ Սա թքած ունի ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև հայրենակիցների կյանքի վրա։ Չեմ բացառում, որ նույնիսկ ինքն ու իր լեդիմակբեթյան ախտանիշով կինը ամեն մահից հաճույք ստանան։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը