Կարծիք

19.01.2023 16:54


Ինչ կարելի էր սպասել նախկին դատապարտյալից

Ինչ կարելի էր սպասել նախկին դատապարտյալից

ՀՀ պաշտպանության նախարար, կամ ինչ կարելի էր սպասել նախկին դատապարտյալից:

Այսօր՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ոչ մարտական գործողությունների ժամանակ տեղի է ունեցել ողբերկական դեպք, որի հետևանքով, պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ունենք 15 զոհ և 3 վիրավոր, սակայն, մամուլում արդեն իսկ շրջանառվող հավանական մեղավորների շարքում, բացակայում է պաշտպանության նախարար՝ Սուրեն Պապիկյանի անունը:

Վերհիշելով մամուլի հրապարակումները հիշվում է՝ Սուրեն Պապիկյանի պարտադիր ժամկետային ծառայությունից մի միջադեպ, որի ընթացքում իր <<ինքնասիրությունը>> պաշտպանելու նպատակով՝ Սուրեն Պապիկյանը դանակով հարվածել էր սպային:

Ակնհայտ է նաև այն, որ Սուրեն Պապիկյանը կարող էր իր ոտնահարված <<ինքնասիրությունը>>, ինչպես նաև իրավունքները պաշտպանել զորամասում գործող կանոնակարգով՝ բողոքարկելով սպայի գործողությունները վերադասության կարգով, ենթարկելով վերջինիս կարգապահական, կամ քրեական պատասխանատվության, սակայն՜ Սուրեն Պապիկյանը նախընտրեց իր հարցերի լուծման համար հանցավոր ճանապարհ:

Ակնհայտ է, որ այսպիսի անցյալ ունեցող ղեկավարի գերատեսչությունում, մեղավորները բոլորն են բացի իրենից, հակառակ դեպքում ականատես կլինեյնք՜ Սուրեն Պապիկյանի հրաժարականին, ընդորում վերջինս չի էլ ընդունում, որ անմիջապես քաղաքական պատասխանատվություն է կրում այս ողբերկական դեպքի համար:

Հ.Գ. <<Ձուկը գլխից է փտում>>:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը