Աշխարհ

19.01.2023 19:40


Հնդկաստանում 8-ամյա աղջիկը հրաժարվել է բազմամիլիոնանոց ժառանգությունից՝ միանձնուհի դառնալու համար (տեսանյութ, լուսանկար)

Հնդկաստանում 8-ամյա աղջիկը հրաժարվել է բազմամիլիոնանոց ժառանգությունից՝ միանձնուհի դառնալու համար (տեսանյութ, լուսանկար)

Հնդկաստանում ութամյա աղջիկը, որը հոր բազմամիլիոնանոց կարողության (61 միլիոն դոլար) ժառանգն էր, որոշել է հրաժարվել հարստությունից և դառնալ խիստ կրոնական կարգի միանձնուհի՝ աշխարհիկ հաճույքներից հրաժարվելուց հետո: Նրա ընտանիքի բիզնեսը, որը հիմնադրվել է 1981 թվականին, ունի հինգ միլիարդ ռուփի (61 միլիոն դոլար) մաքուր կարողություն՝ ըստ ICRA հնդկական վարկային վարկանիշային գործակալության:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Դևանշի Սանգվին մինչև այս շաբաթ արևմտյան Սուրատ քաղաքում գտնվող Sanghvi and Sons ոսկերչական բիզնեսի ժառանգորդն էր: Նրա ընտանիքը ջայնական հավատքի հետևորդ է. խոսքը փոքր, բայց հնագույն հնդկական դավանանքի մասին է, որը քարոզում է «ո՛չ» բռնությանը, խիստ բուսակերություն և սեր բոլոր մեծ ու փոքր արարածների հանդեպ:

Այս շաբաթ ութամյա աղջիկը, որոշելով դառնալ միանձնուհի, փղի վրա նստած, ժամանել է տաճար, որպեսզի իր թանկարժեք հագուստը փոխարինի հասարակ սպիտակ բամբակյա հանդերձանքով. բացի այդ, երեխան հրաժարվել է փարթամ վարսերից՝ սափրելով գլուխը:



Սանգվին, թեև շատ փոքր է, սակայն Սուրատի Ջայն համայնքի անդամների շրջանում հայտնի է իր բարեպաշտությամբ:

«Դևանշին երբեք չի դիտել հեռուստացույց, ֆիլմեր, չի գնացել առևտրի կենտրոններ և ռեստորաններ»,-պատմել են նրան ճանաչողները՝ հավելելով, որ աղջիկը կանոնավոր ներկա է եղել տաճարային արարողություններին:

Sanghvi's family are also members of the Jain faith, a small but ancient Indian religion that preaches non-violence, strict vegetarianism and love for all creatures great and small

Երեխան ամենաերիտասարդ մարդկանցից մեկն է, որը մասնակցել է «դիկշայի» արարողությանը՝ հրաժարվելով նյութական ունեցվածքից և մտնելով Ջայնի վանականությունը:

Սանգվիի ծնողներն ասել են, որ նա շատ էր ցանկանում միանձնուհի դառնալ:

Պարբերականը գրում է, որ ջայնական ընտանիքները խրախուսում են իրենց երեխաներին մտնել վանականություն՝ իրենց հարազատների սոցիալական դիրքը բարձրացնելու համար:

Sanghvi (pictured) was known among members of Surat's Jain community for her piousness even as a young child, according to a witness to Wednesday's ceremony

Ջայնիզմը Հնդկաստանում ունի ավելի քան չորս միլիոն հետևորդ: Շատերը, ինչպես օրինակ Սանգվիի ընտանիքը, առևտրական հարուստ համայնքներից են:

Նրանք հետևում են խիստ բուսակերների սննդակարգին, և որոշ վանականներ և միանձնուհիներ իրենց բերանը փակում են կտորով: Ջայնիզմը քննադատվել է իր որոշ ծիսական սովորույթների, մասնավորապես մինչև սովամահություն ծայրահեղ ծոմ պահելու ավանդույթի համար:

Devanshi Sanghvi (pictured left) was, until this week, an heiress to the Sanghvi and Sons jewellery business in the western city of Surat. She has instead been inducted as a nun to a strict religious order after renouncing worldly pleasures

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը