Կարծիք

19.01.2023 12:17


Եթե կառավարությունն ապիկար է ու անկազմակերպ, առաջնորդվում է բացառապես սեփական շահերով, երկրում բարդակ է, անտերություն, արհավիրք, պատերազմ ու պարտություն

Եթե կառավարությունն ապիկար է ու անկազմակերպ, առաջնորդվում է բացառապես սեփական շահերով, երկրում բարդակ է, անտերություն, արհավիրք, պատերազմ ու պարտություն

Երբ տան հայրը հարբեցող, ծույլ անբանի մեկն է, որդին դառնում է թմրամոլ հանցագործ, դուստրը՝ պոռնիկ, իսկ կինն իրեն կամրջից գցում է:

Նույն օրինաչափությունը գործում է նաև երկրների դեպքում: Եթե կառավարությունն ապիկար է ու անկազմակերպ, առաջնորդվում է բացառապես սեփական շահերով, երկրում բարդակ է, անտերություն, արհավիրք, պատերազմ ու պարտություն: Ընդ որում, եթե դեռ հույս կա, որ անբարենպաստ ընտանիքից դուրս եկած երեխան արժանավոր մարդ կդառնա, ապա երկրների պարագայում դա բացառվում է: Անարժան ու ձախող կառավարությունների հետևանքը միշտ զոհերն ու պարտությունն են, ավերն ու իրար հաջորդող դժբախտ պատահարներն, որոնք արդեն դարձել են մեր կյանքի օրինաչափությունը: Ծնողներին չեն ընտրում, իսկ կառավարություններին ընտրում են: Կարող են ընտրել, կարող են տուն ուղարկել: Ընտրության հարց է…

Արթուր Խաչատրյսնի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը