Պակիստանում ավտոբուսն ընկել է ձորը, որի հետևանքով զոհվել է 26 աշակերտ, 50 մարդ էլ ստացել է վնասվածքներ։ Այս մասին հաղորդել է պակիստանյան «GEO TV» հեռուստաալիքը։
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Պենջաբ գավառում՝ մայրաքաղաք Իսլամաբադից 100 կմ հարավ–արևելք։ Ավտոբուսն աշակերտներին տուն էր բերում զբոսանքից հետո։ Նախնական տվյալներով՝ չեն աշխատել ավտոբուսի արգելակները, որի հետևանքով այն դուրս է եկել մայրուղուց և ընկել ձորը։
Զոհվածների ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ։ Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել են 100 երեխա և դպրոցի 10 աշխատակից։ Զոհվածների թվում են դպրոցի փոխտնօրենները, ավտոբուսի վարորդն ու նրա օգնականը։
Ինչպես հայտնում է «Ֆրանս–Պրես» գործակալությունը, Պակիստանն աշխարհում առաջիններից է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների քանակով։ Դա կապված է ինչպես ճանապարհային ծածկույթի վատ որակի, այնպես էլ բնակիչների վարելու ցածր մշակույթի հետ։
Պակիստանում ՃՏՊ–ից զոհվել է 26 աշակերտ