Իրավիճակը մտահոգիչ է. բացասական սպասումներ են ձևավորվում. տնտեսագետ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արցախի շրջափակումը բավականին լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ, բացասական սպասումներ է առաջացրել և՛ Հայաստանի, և՛ Արցախի Հանրապետություններում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Մինչև 2020 թվականը Հայաստանի և Արցախի տնտեսությունները բավականին սերտ ինտեգրման մեջ էին: Արցախը ոչ միայն ՀՀ անվտանգության վահանն էր, այլև ՀՀ-ի համար կարևոր, էական տնտեսական ներուժ էր ապահովում: Իրավիճակը փոխվեց 2020 թ. նոյեմբերի 10-ից հետո, երբ ՀՀ գործող իշխանությունները հանձնեցին Քարվաճառի, Քաշաթաղի շրջանները, որտեղ կենտրոնացված էին նաև խոշոր էներգետիկ ռեսուրսներ, հանքեր: 2020 թ.-ից հետո Արցախից եկող տնտեսական ներուժը ՀՀ տնտեսության համար կտրուկ նվազել է: Հիմա ճիշտ հակառակն է՝ ՀՀ-ն է էլեկտրաէներգիա, սնունդ մատակարարում Արցախին»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ այնպիսի ճգնաժամերի պարագայում, ինչպիսին այսօր է, ակնհայտ են դառնում ԱՀ և ՀՀ տնտեսության մեջ առկա խնդիրները:
Նա շեշտեց մի քանի ուղղությունների մասին, որոնք վերանայման կարիք ունեն հատկապես Արցախում. «Ընդհանուր առմամբ, բավականին լուրջ հետևություններ պետք է արվեն նաև ապագայի համար՝ հաշվի առնելով, որ նման իրավիճակները կարող են կրկնվել: Արցախում, նաև ՀՀ հարավային շրջաններում որոշակի պաշարներ պետք է կուտակել, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման կարիք ևս կա»: Սուրեն Պարսյանն ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ի կողմից իրականացված սոցիալ-տնտեսական ծրագրերը ցածր արդյունավետություն ունեին:
«Արցախցիների սոցիալական, տնտեսական բարեկեցության խնդիրները չէին կարող լուծվել զուտ նրանց գումարներ, նպաստներ բաժանելով: Պետք է գիտակցել, որ Արցախը մայր Հայաստանի մի մասն է, և հենց այդ տրամաբանությունից ելնելով քայլեր իրականացնել: Ձեռնարկությունների, տնտեսական ներուժի ստեղծման անհրաժեշտություն կա, որ մարդիկ կարողանան արժեք ստեղծել: Բայց երկու տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը միայն գումար տալու համատեքստում էր դիտարկում Արցախը՝ հայտարարելով, թե գումար է տալիս ճանապարհի, նպաստների համար, կոմունալ ծախսերի փոխհատուցման համար: Սա հարցի լուծում չէր, ավելի համակարգված աշխատանքի կարիք կար: Այդ անհրաժեշտությունը կա նաև այսօր: Ավելի լուրջ պետք է մոտենալ այդ հարցին, ինչը, սակայն, ոչ միայն ցանկության, այլև մտավոր կարողության հարց է. ՀՀ կառավարությունն այդ ռեսուրսը չունի: Անգամ ՀՀ-ում չեն կարողանում սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել, էլ ուր մնաց Արցախում իրականացնեն կամ խորհրդատվություն տրամադրելու տեսանկյունից օգնեն»,-նկատեց տնտեսագետը:
Բերձորի միջանցքի փակված լինելու փաստը, նրա խոսքով, բացասական ազդեցություն է ունենում նաև ՀՀ-ի վրա: «ՀՀ-ում ներդրողների մոտ որոշակի բացասական սպասումներ են առաջանում: Հատկապես սահմանամերձ շրջանի բնակչության մոտ են այդ սպասումները ձևավորվում: Խոսքը, մասնավորապես, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի, նաև Ջերմուկ քաղաքի մասին է: Այդ տարածաշրջաններում ներդրումային ակտիվությունը կտրուկ նվազել է: Նաև մարդկանց տնտեսական ակտիվությունն է նվազել: Ջերմուկում, նաև Գորիսում զբոսաշրջության հոսքերն են նվազել: Այս ամենն իր հերթին որոշակի բացասական ազդեցություն է թողնելու նաև անշարժ գույքի շուկայում՝ հողի, տան գների մասով, որովհետև նշված հատվածները վտանգավոր գոտի են համարվոմ մարդկանց համար: Լարվածությունը, շրջափակումը, սահմանային միջադեպերը ամբողջ Հայաստանի տեսանկյունից նաև արտագաղթի են հանգեցնում: Հայաստանի որակյալ, կադրային լուրջ ներուժը դուրս է գալիս երկրից՝ մեկնելով հիմնականում ԱՄՆ կամ Եվրոպա»,-նշեց տնտեսագետը՝ ընդգծելով, որ իրավիճակը մտահոգիչ է:
«Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, այո, մեր երկրում մոտ 50 հազար ռուսաստանցիների տեղակայում ունենք, ինչը, սակայն, ժամանակավոր է: Երբ նրանք վերադառնան իրենց երկիր, մեր տնտեսական ներուժը, տնտեսական պոտենցիալը, գումարների ներհոսքը կտրուկ նվազելու են: Եվ հարց է, թե ով է լրացնելու նաև տնտեսական ակտիվության այդ բացը, երբ այդ ամենն ապահովողների՝ մեր քաղաքացիների թիվն օրեցօր նվազում է»,-նշեց Սուրեն Պարսյանը:
Տնտեսագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Թուրքիայի կողմից Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելուն: Նրա խոսքով, այս քայլով Թուրքիան ավելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում, քանի որ Թուրքիայից եկող բեռների զգալի մասն այսպես, թե այնպես, իրականացվում է ցամաքային եղանակով: «Միայն փոքր մասն է իրականացնում օդային բեռնափոխադրումների միջոցով, քանի որ այդ տարբերակով թանկ է: Հիշենք նաև, որ 2022-ի հունվարի մեկից հայկական կողմը վերացրել է թուրքական ապրանքների ներկրման արգելքը: Ու թեպետ հայկական կողմը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու, տնտեսական կապերը վերականգնելու ուղղությամբ իր քայլը վաղուց արել է, ակնհայտ է, որ Թուրքիային Հայաստանի տնտեսությունը չի հետաքրքրում, ինչպես չի հետաքրքրում տնտեսական ներուժը, շուկան: Իրենց հետաքրքրում են իրենց իսկ քաղաքական խնդիրները տարածաշրջանում. Թուրքիան հստակ ձևակերպել է Հայաստանին ուղղված պահանջը՝ կապված միջանցք տրամադրելու հետ: Քանի դեռ իր խնդիրները չի լուծել, Թուրքիան կշարունակի Հայաստանի տնտեսական շրջափակումը, քաղաքական ճնշումները, նաև ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Ուզում եմ հիասթափեցնել այն պաշտոնյաներին, օլիգարխներին, որոնք Հայաստանի տնտեսական զարգացումը կապում են Թուրքիայի հետ: Թուրքիան շահագրգռված չէ Հայաստանի տնտեսական, սոցիալական զարգացմամբ»,-եզրափակեց տնտեսագետը»: