Լրահոս

27.09.2011 09:56


Կրկին կառուցապատում. բնակիչները գրոհում են քաղաքապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջը

Գայի պողոտայի բնակիչներն ահազանգում են, որ հրատապ օգնության կարիք ունեն։ Բանն այն է, որ Գայի պողոտա 2 հասցեում նոր շենք է կառուցվում: Ըստ բնակիչների՝ չկա համապատասխան ցուցանակ, որը ցույց կտա համապատասխան թույլտվությունը։ Շենքի հիմքը փորելու համար պարբերաբար պայթյուններ են իրականացվում, որոնք ուժգնորեն ազդում են հարակից 12–հարկանի շենքերի վրա. դրանք ամեն մի պայթյունից դղրդում են։ Շենքը լինելու է 18–հարկանի ու շատ մոտ պողոտային։ Տարածքի բոլոր ծառերը կտրում են. ցանկապատն օր օրի մեծանում է, իսկ ծառերի քանակը քչանում է։ Բնակիչներին անգամ չեն հայտնել շենքի կառուցման մասին. ստել են՝ իբր սուպերմարկետ է կառուցվելու: Բնակիչներն օգտատերերից խնդրում են քաղաքապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում  (https://www.facebook.com/Karen.Karapetyan) այս ահազանգ–մտահոգությունը տեղադրել և պահանջել պարզել՝ ում է իրականում պատկանում այդ շենքը, արդյոք թույլտվություն կա՞, թե ոչ։ Նրանք պահանջում են դադարեցնել ծառհատումն ու շինարարությունը, քանի դեռ առկա են վերը նշված խնդիրները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը