Կարծիք

17.01.2023 20:33


Սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժություններ Հայաստանի հետ սահմանին, իսկ Արսենյանը կոչ է անում ազատվել ռուսական «վտանգից»

Սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժություններ Հայաստանի հետ սահմանին, իսկ Արսենյանը կոչ է անում ազատվել ռուսական «վտանգից»

Zham.am-ը գրում է․ Թուրքական բանակը և ևս 7 երկրների զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսում, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանին մոտ։ Զինավարժություններում մասնակցում են նաև ադրբեջանական ստորաբաժնությունները:

«Ձմեռ-2023» զորավարժություններն իրականացվում են թուրքական բանակի 14-րդ մոտոհրաձգային բրիգադի հիման վրա՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության ներքո:

Զորավարժությունները կշարունակվեն մինչև 2023 թվականի փետրվարի 2-ը:

Իսկ նույն այդ ժամանակ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանը մերժեց անցկացնել երկրի տարածքում ՀԱՊԿ-ի զորավարժությունները, ինչը մեսիջ էր Անկարային և Բաքվին, որ կարելի է ավելի կոշտ դիրքերից հանդես գալ Հայաստանի հանդեպ:

Նիկոլ Փաշինյանի այս թուրքամետ քայլը նույն բովանդակությամբ է բացատրում Փաշինյանի թիմակից Գուրգեն Արսենյանը: Ըստ նրա, ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում հավերժ չէ, առանց դրա Հայաստանը ոչ մի վտանգ չներկայացնող Թուրքիայի համար հարեւան կդառնա:

Ինչպես նշում է ՔՊ պատգամավորը, 1990-ականներին Հայաստանի իշխանությունները Թուրքիային դիտարկում էին, որպես էկզիստենցիալ սպառնալիք, իսկ ռուսական զորքերը՝ պաշտպանություն նրանից։ Արսենյանի կարծիքով, թուրքական սահմանին ռուսական ռազմական ներկայության գերնպատակը ոչ թե Հայաստանի պահպանման գործառույթն էր իրականացնում, այլ Թուրքիայի դեմ ուղղված սպառնալիք: Իսկ ըստ ՔՊ պատգամավորի, Թուրքիան երբեք չի սպառնացել Հայաստանին անկախությունը ճանաչելուց հետո:

Արսենյանը համոզված է, որ ռուսական ռազմական ներկայությունը դադարելուց հետո Հայաստանին կհաջողվի բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Արսենյանի այս մտքերը ցնծությամբ են ընդունվել Ադրբեջանում: Այստեղ համոզված են, որ Փաշինյանին հաջողվելու է կյանքի կոչել Արսենյանի գաղափարները, և ուրեմն Ադրբեջանը պետք է պատրաստ լինի, որ դրանից հետո Հայաստանի հանդեպ հանդես կգա նոր պահանջներով, իսկ վերջնարդյունքում կյանքի կոչելով, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը:

Հասկանալի է, որ այդ փուլում կոմերսանտ Արսենյանը չի ապրելու Ադրբեջան դարձած նախկին Հայաստանում, սակայն, իր ֆինանսական կարողությունները նա կկարողանա տասնապատկել հենց այդ ծրագրի կյանքի կոչման արդյունքում:

Իսկ ներկայիս հայ հանրությունն այսօր պիտի ընտրություն կատարի՝ փրկել Հայաստա՞նը, թե՞ նպաստել Գուրգեն Արսենյանի հարստացմանը՝ հայ ժողովրդի կործանման հաշվին: Կամ-կամ, երրորդ տարբերակ չկա,

Սա է իրականությունը:

Այս խորագրի վերջին նյութերը