Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, սեպտեմբերի 26–ի լույս 27–ի գիշերը Եգիպտոսում գազատար է պայթեցվել, որը վառելիք էր մատակարարում Իսրայելին և Հորդանանին։
Եգիպտական անվտանգության ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Էլ–Արիշ քաղաքից արևմուտք՝ Սինայան թերակղզում։ Ականատեսները պատմում են, որ դեպքի վայրում տեսանելի են հրդեհի 15–մետրանոց բոցերը։
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան՝ պատճառները պարզաբանվում են։ Դեպքի վայրը շրջափակված է զիվնորականներով։ Գազատարի օպերատորը դադարեցրել է այդ ուղղությամբ գազի մատակարարարումը։
Ինչպես ընդգծում է «The Jerusalem Post»–ը, Հոսնի Մուբարաքին գահնկեց անելուց ի վեր սա արդեն 5–րդ դեպքն է, երբ դիվերսիա է կատարվում Իսրայել վառելիք մատակարարող գազատարի վրա։
Առաջ Կահիրեկում նման դեպքերը կապում էին երկրում ապակայնություն մտցնելու հետ։
Եգիպտոսում Իսրայել գնացող գազտարը պայթեցվել է