Լրահոս

27.09.2011 09:33


Ֆիլիպիններում թայֆունի պատճառով 50 հազ. մարդ է տարհանվել՝ կան զոհեր

Ֆիլիպիններում թայֆունի պատճառով 50 հազ. մարդ է տարհանվել՝ կան զոհեր

Ինչպես հայտնում է «Associated Press»–ը, սեպտեմբերի 26–ին «Նեսատ» թայֆունը  հասել է Ֆիլիպիններ՝ առաջացնելով առատ տեղումներ, ինչի հետևանքով էլեկտրականությունն անջատվել է և խանգարվել է ձեռնարկությունների աշխատանքը։

Բնական աղետի պատճառով Ֆիլիպինների իշխանությունները խորհուրդ են տվել երկրի կենտրանական շրջաններից 112 հազ. մարդու լքել իրենց տները։ Կառավարության կոչն արդեն ավելի  քան 50 հազ. բնակիչ կատարել է, որոնցից շատերը տեղավորվել են հատուկ տարհանման համար նախատեսված կենտրոններ։

Այս պահի դրությամբ հաղորդվում է առնվազն մեկ զոհի և երկու վիրավորների մասին։ Չորս ձկնորս պաշտոնապես համարվում են անհայտ կորած։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ մոտակա ժամանակում զոհերի թիվը կաճի։

Թայֆունի հետևանքով Մանիլա մայրաքաղաքում փակվել են կառավարակական հաստատատությունները, դպրոցներն ու  համալսարանները, ինչպես նաև տեղի  օդանավակայաններում շատ չվերթեր են հետաձգվել։ Իր աշխատանքն է դադարեցրել նաև Ֆիլիպինների առևտրային բորսան։

«AFP»–ն հաղորդում է, որ Ֆիլիպինների վրա տարեկան շուրջ 20 թայֆուն է տեղում և համարյա բոլորի դեպքում մարդկային զոհեր են լինում։ Հաղորդվում է, որ  «Նեսատ»–ը 2011թ.–ի ամենաուժեղ թայֆուններից է։

Այս խորագրի վերջին նյութերը