Աշխարհ

17.01.2023 20:40


Մեսսին «Բարսելոնա» վերադառնալու կամ ՄԼՍ տեղափոխվելու ցանկություն չունի

Մեսսին «Բարսելոնա» վերադառնալու կամ ՄԼՍ տեղափոխվելու ցանկություն չունի

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու ցանկություն չունի, հաղորդում է TyC Sport-ը։ Նա այժմ չի դիտարկում նաև կարիերան հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում շարունակելու տարբերակը։

35-ամյա ֆուտբոլիստը բանավոր պայմանավորվածություն ունի փարիզյան ակումբի ղեկավարության հետ համագործակցությունը ևս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ։ Մեսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Մեսիին տարեկան 300-350 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրեր առաջարկելու ծրագրեր ունեն Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» և «Ալ Իթիհադ» ակումբները։

Սաուդյան Արաբիան հավակնում է 2030թ․ աշխարհի առաջնության անցկացմանը և մտադիր է առաջիկա տարիներին համաշխարհային աստղերի ներգրավել ազգային լիգայում։ Հաջորդ շաբաթ «Ալ Նասրում» նորամուտը կնշի 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը կնքել է 2,5 տարվա պայմանագիր։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը