Լրահոս

16.01.2023 12:00


Վթարի հետևանքով 3-ամյա տղա է մահացել

Վթարի հետևանքով 3-ամյա տղա է մահացել

Հունվարի 3-ին հաղորդվել էր, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հունվարի 13-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ուղևորներից 3-ամյա Արամ Սարգսյանը մահացել է:

Քրեական վարույթը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը