Լրահոս

15.01.2023 20:00


Թբիլիսյան խճուղում բախվել են Kia-ն ու Ford Transit-ը․ վերջինս հայտնվել է մայթին` կոտրելով երկաթե ճաղավանդակը. կան վիրավորներ

Թբիլիսյան խճուղում բախվել են Kia-ն ու Ford Transit-ը․ վերջինս հայտնվել է մայթին` կոտրելով երկաթե ճաղավանդակը. կան վիրավորներ

Այսօր` հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմանում Թբիլիսյան խճուղում բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով Ford Transit-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, ապա բախվել երկաթե ճաղավանդակին՝ կոտրելով այն։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը