Աշխարհ

15.01.2023 14:07


Նեպալում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են

Նեպալում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են

Նեպալում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են, հայտնում է News 18 հնդկական հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ATR 72 ուղևորատար օդանավը կիրակի աղետի է ենթարկվել Պոկխարա քաղաքի հին և նոր օդանավակայանների միջև: Տեղական Yeti Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Կատմանդուից Պոկհարա էր թռչում։ Ինչպես հայտնել Է ավիաընկերության ներկայացուցիչը, ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։ Արտակարգ պատահարի պատճառները պարզվում են։ Նեպալում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ ինքնաթիռում 4 ռուսաստանցի է եղել։

«Ինչպես հայտնում են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են»,-հայտնել Է հեռուստաալիքի հաղորդավարը:

Այս խորագրի վերջին նյութերը