Սեպտեմբերի 21-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 590 դատապարտյալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել և սեպտեմբերի 21-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես և պատժաչափի կրճատման գործընթացը:
Սեպտեմբերի 21-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 590 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 424 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» - ազատ են արձակվել 67-ը, կրճատում` 11,
«Էրեբունի» - ազատ են արձակվել 125-ը, կրճատում` 86,
«Վարդաշեն» - ազատ են արձակվել 35-ը, կրճատում` 26,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ են արձակվել 31-ը, կրճատում` 13,
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ են արձակվել 49-ը, կրճատում` 46,
«Վանաձոր» - ազատ են արձակվել 20-ը, կրճատում` 18,
«Սևան» - ազատ են արձակվել 84-ը, կրճատում` 82,
«Հրազդան» - ազատ են արձակվել 32-ը, կրճատում` 13,
«Աբովյան» - ազատ են արձակվել 8-ը, կրճատում` 20,
«Գորիս» -ազատ են արձակվել 19-ը, կրճատում` 11,
«Կոշ» - ազատ են արձակվել 120-ը, կրճատում` 98:
21.09.2011թ. դրությամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքայի պատիժների կրման բաժնում հաշվառված դատապարտյալները, որոնց նկատմամբ կիրառելի է ՀՀ ԱԺ 26.05.2011թ. «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, դատարանների և դատախազության կողմից ազատվել են պատժի հետագա կրումից:
Դատարաններ-799 դատապարտյալ,
Դատախազություն-439 դատապարտյալ,
Ընդամենը-1238 դատապարտյալ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կրման բաժնում հաշվառված այն դատապարտյալների նկատմամբ, որոնց դեմ հարուցված գործերին կիրառելի է 26.05.2011թ. «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Աժ որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը, դատարանների և դատախազության կողմից կիրառվել է պատժի կրճատում:
Դատարաններ-93 դատապարտյալ,
Դատախազություն-17 դատապարտյալ,
Ընդամենը 109 դատապարտյալ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին