Աշխարհ

14.01.2023 19:45


Եվս մեկ արաբական ակումբ հետաքրքրված է Մեսսիի ծառայություններով

Եվս մեկ արաբական ակումբ հետաքրքրված է Մեսսիի ծառայություններով

«Ալ-Իթիհադը» դարձել է Սաուդյան Արաբիայի երկրորդ ակումբը, որը հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ծառայություններով:

Ինչպես հայտնում է Marca-ն, Ջիդա քաղաքի ակումբը պատրաստ է 35-ամյա արգենտինացուն տարեկան 350 մլն եվրոյի պայմանագիր առաջարկել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Հիլալը», ում հետ, ըստ միջազգային լրատվամիջոցների, արդեն բանակցել է ֆուտբոլիստի հայրը։

Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելու դեպքում Մեսսին կդառնա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը և կգերազանցի «Ալ Նասրի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը (200 մլն եվրո աշխատավարձ)։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը