Լրահոս

26.09.2011 17:09


«Ժառանգության» հանդիպումը Վանաձորում

Սեպտեմբերի 24-ին ՀՀ անկախության 20-ամյակի առիթով Վանաձորում էին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդարանական համանուն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ կուսակցության այլ ներկայացուցիչներ: Վանաձորցիների հետ նրանց հանդիպումը տեղի ունեցավ երկաթուղայինների ակումբում:

Հավաքվածներին դիմելով` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ժողովուրդը պետք է «սեփական ճակատագիրը որոշելու պատասխանատվություն ստանձնի եւ հասնի նրան, որ Հայաստանը դառնա իրապես ազատ, ժողովրդավարական, արժանապատիվ երկիր»:

Հովհաննիսյանը քաղաքացիներին հորդորեց գործուն մասնակցություն ցուցաբերել իշխանության ձեւավորմանը եւ պահանջել, որ ընտրված իշխանությունը հաշվետու լինի ժողովրդին:

Հանդիպմանը հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց առնչությամբ պարզաբանումներ տվեցին նաեւ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի մասնաճյուղի պատասխանատու Գառնիկ Սահակյանը:

Այս խորագրի վերջին նյութերը