Աշխարհ

13.01.2023 22:47


Ռոնալդուն ներկա է եղել Ռեալի մարզմանը (տեսանյութ)

Ռոնալդուն ներկա է եղել Ռեալի մարզմանը (տեսանյութ)

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Ռեալում», ներկա է եղել մադրիդյան թիմի մարզմանը Սաուդյան Արաբիայում։

«Ռեալը» շարունակում է նախապատրաստությունը Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչին, որտեղ կհանդիպի «Բարսելոնային»։ Հանդիպումը կկայանա հունվարի 15-ին «Քինգ Ֆահդ» մարզադաշտում։ Նշենք, որ Իսպանիայի սուպերգավաթն արդեն մի քանի տարի է անցկացվում է Սաուդյան Արաբիայում։

37-ամյա Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել 2009-2018 թվականներին:

Աղբյուրը` armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը